Ռուսաստանի Նովոսիբիրսկի երկրամասում ձերբակալել են Սվետլայա պոլյանա գյուղի 10-ամյա բնակչուհու սպանության մեջ կասկածվողին: Օյաշ կայարանում ոստիկանության լիազոր ներկայացուցիչը ձերբակալել է Ալեքսեյ Օստապենկոյին, որը կասկածվում է աղջնակին բռնաբարելու եւ սպանելու մեջ:

Գերատեսչության տվյալներով` կասկածյալին տեսել են ուղեւորները, որոնք սպասել են էլեկտրագնացքի ժամանմանը: Նրանք այդ մասին հաղորդել են ոստիկանությանը:

Դատաբժշկական փորձաքննությունը արդեն հաստատել է, որ երեխան բռնաբարվել է, հաղորդում է «Vesti.Ru»-ն:

Հիշեցնենք, որ 10-ամյա աղջիկը հուլիսի 18-ի երեկոյան հյուր է գնացել եւ անհետացել: Կտրված պարանոցով աղջկա մարմինը հայտնաբերել են նրա քեռու տան շոգեբաղնիքի մոտ: Սպանության կասկածանքով որոնվել է սպանվածի ազգականի հարեւանը, որը սպանության օրը նրանց տանն է եղել: Ավելի վաղ տղամարդը դատապարտված է եղել ավազակության, ուրիշի ունեցվածքը թալանելու եւ սպանության սպառնալիքների համար: