Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի առեւտրային կենտրոններից մեկում պահարանն ընկել է 3 տարեկան տղայի վրա: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 2-ին, կահույքի խանութում: Փոքրիկը գանգուղեղային վնասվածք է ստացել, նրան անմիջապես հասցրել են հիվանդանոց, սակայն հուլիսի 18-ին տղան մահացել է:

Ներկայումս դատաբժշկական փորձագետները պարզում են մահվան պատճառը: Իրավապահները հարցաքննում են երեխայի ծնողներին ու վկաներին: Ստուգում կիրականացվի նաեւ խանութում, քանի որ ոստիկանները ցանկանում են պարզել խանութում առարկաների դիրքն ու տեղադրությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: