Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Դիմիտրով փողոցի թիվ 39 տան մոտ գտնվող ավտոտնակում, այսօր՝ հուլիսի 20-ին, ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.58-ին, մարվել՝ 16.10-ին:

Է. Օհանջանյանին պատկանող ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «Оպել» մակնիշի 33 ՏՍ 780 համարանիշի ավտոմեքենայի սրահը եւ շարժիչի հատվածը: