Վրաստանի Զուգդիդի քաղաքի Շալվա Դադիանիի անվան պետական թատրոնի շենքի մոտ «Վրացական երազանքի» կողմնակիցները «Միացյալ ազգային շարժման» փրայմերիզի մասնակիցների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել:
Միջադեպի արդյունքում տուժել է Հանրային հեռարձակողի լրագրողուհի Նատո Բերուլավան, ում գլխին շիշ է դիպել: Նրան հենց տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, որից հետո նա շարունակել է աշխատել, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
Փարյմերիզի մասնակիցները թատրոնի շենք են մտելոստիկանների կողմից կազմված կենդանի միջանցքի միջով:
Այսօր Զուգդիդիում տեղի է ունենում «Միացյալ ազգային շաժում» կուսակցության նախագահական փրայմերիզի հերթական փուլը: Այսօրվա բանավեճի թեման արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունն են:
Փրայմերիզին մասնակցում են կուսակցության առաջնորդներ Դանիթ Բաքրաձեն, Շոթա Մալաշխիան եւ Գեորգի Բարամիձեն:
Հիշեցնենք, որ նախկին փրայմերիզների արդյունքում առաջատարը Դավիթ Բաքրաձեն է:



























