Լոռիի մարզի Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, այսօր` հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 15:00-ի սահմաններում նշված վայրում իրար են բախվել Լոռիի մարզի բնակիչ Հրանտ Մխիթարյանի վարած «ՎԱԶ-2101» մակնիշի 36 ՕU 443 համարանիշի եւ Երեւան քաղաքի բնակիչ Վաչե Օհանյանի վարած «Ինֆինիթի» մակնիշի 21 OV 111 համարանիշի ավտոմեքենաները:
Բախումից հետո «ՎԱԶ 2101»-ը հարվածել է էլեկտրասյանը: Վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները եւ ԱՊՊԱ-ի ներկայացուցիչները: Վթարի պատճառը եղել է ճանապարհի մեծ փոսը, ինչից խուսափելու համար «ՎԱԶ 2101»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Վանաձորից Ալավերդի մեկնող մեքենային:



Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























