Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում սարսափելի դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, գյուղի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել նշել իր անունը, «Ազադլիգ»-ի լրագրողին պատմել է, որ Շարուրի շրջանի գյուղերից մեկում տեղի ոստիկանության տեսուչը՝ կոչումով սերժանտ (գյուղի եւ ոստիկանների անունները մեզ հայտնի է, բայց այն չենք ներկայացնում բարոյական նկատառումներից ելնելով) բռնի սեռական գործողություններ են իրենց թույլ տվել: Նրանք ցանկացել են բռնաբարել 50-ամյա կնոջը, սակայն չեն կարողացել հասնել իրենց նպատակին, քանի որ այդ պահին տուն է մտել նրա որդին:

Նմանատիպ դեպք է արձանագրվել մեկ այլ գյուղում եւս, որտեղ ոստիկանները բռնի գործողությունների են դիմել գյուղի մանկավարժներից մեկի դստեր նկատմամբ: Օգնության հասած հարեւանները քշել են ոստիկաններին:

Տեղեկատվության համաձայն՝ այդ մասին իմացել է Նախիջեւանի ՆԳ փոխնախարար Սաբուհ Նովրուզովը, բայց նա որեւէ գործողություն չի իրականացրել գյուղի բնակիչների նկատմամբ: Այժմ ոստիկանների ամենաթողության մասին գիտեն բոլորը:

ՆԳՆ մամուլի ծառայության պետ Իրհան Մանսուրզադեն թերթին հայտնել է, որ այդ տեղեկություններն անհիմն են: «Վերջին օրերին Նախիջեւանի ոստիկանության մասին հաճախ են նման սադրիչ բնույթի լուրեր տարածվում: Դա վկայում է այն մասին, որ ինչ-որ մեկը շահագրգռված է Նախիջեւանում հասարակական կարգուկանոնի խախտմամբ՝ ձգտելով պառակտում մտցնել բնակչության շրջանում»,-ասել է Մանսուրզադեն: