Եղվարդ-Երեւան խճուղու 2-րդ կմ-ին հուլիսի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իրար են բախվել   «ՈւԱԶ»,  «ՎԱԶ-21074»  եւ   «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բախման հետեւանքով «ՈւԱԶ»-ի եւ «Օպել Աստրա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: