Լոռու մարզի Վահագնի գյուղին հարակից ճանապարհին հուլիսի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՈւԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























