Կաթնամթերքի հայկական արտադրությունը էներգետիկ ծախսերի առումով արտադրության մեկ օղակում ավելի շահեկան վիճակում է, քան ամերիկյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղի ձեռնարկությունների մի քանի տեխնոլոգներ, հայկական կաթի գործարանները պանրի արտադրությունից հետո չեն չորացնում շիճուկը, իսկ արտադրության այդ փուլը ամենաէներգատարն էամերիկյան արտադրողների մոտ:

Որպես կանոն, ամերիկյան պանրի ոչ մեծ գործարաններում երեք հիմնական արտադրանքներն են պանիրը, յուղն ու կաթի փոշին, որը շատ տարածված սննդային հավելում է (օրինակ պաղպաղակի մեջ): Հենց այդ երրորդ բաղադրիչն էլ հենց ամենածախսատարն է էներգետիկ առումով, քանի որ պահանջում է ավելի շատ ջերմություն՝ չորացման համար: Եթե ԱՄՆ-ում պանրի արտադրությունում գազի եւ էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կազմում է 10-11 տոկոս, ապա կաթի փոշու եւ շիճուկի դեպքում՝ 20-25 տոկոս:

Այդուհանդերձ, Հայաստանում շիճուկի փոշի չեն արտադրում, որից կարելի է հետեւություն անել, որ կաթի մշակման գործընթացում հայ արտադրողներն ավելի քիչ էներգիա են ծախսում, քան իրենց օտարերկրացի գործընկերները:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել են «Իգիթ» ընկերությունից, այս օրերին ձեռնարկությունում հաշվարկում են էլեկտրաէներգիայի եւ գազի արժեքը կաթնամթերքի ինքնաժեքի մեջ, որպեսզի որոշեն, թե որքանով պետք է բարձրացնեն դրանց գինը:

Պատրաստեց Արամ Գարեգինյանը