Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում, այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, 50-ամյա Արմեն Առաքելյանին պատկանող «Աուդի» մակնիշի 24 ՕԼ 580 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Վթարի հետեւանքով Ա.Առաքելյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ ինքնուրույն դիմել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: