Տավուշի մարզում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հուլիսի 21-ին, հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հակառակորդը, ինչպես միշտ, խախտել է հրադադարի ռեժիմը, եւ ստանալով հակահարված` լռել է, ինչն իրենց մշտական գործելաոճն է: «Ադրբեջանի կողմից այս կրակոցները թերեւս պայմանավորված են իրենց երկրում կայանալիք ընտրություններով, փորձում են ապակայունացնել վիճակը սահմանին»,-ասաց նա: