Տավուշի մարզի Դովեղ գյուղում, այսօր՝ հուլիսի 22-ին, խաղողի այգի է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.13-ին:

Ադրբեջանի տարածքից կրակ է արձակվել հրշեջ-փրկարարների ուղղությամբ, ինչի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Այրվում է մոտ 4 հա խոտածածկ տարածք եւ 2 հա խաղողի այգի: