Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 22.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լեփսիուսի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագան¬քում դռան եւ հեռա¬խո¬սի զան¬գե¬¬րին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբում՝ բազմոցին, քնած վիճակում հայտնաբերվել է 51-ամյա Ա.Հ.-ն:




























