Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 110/3 հասցեի մոտ, հուլիսի 22-ի ուշ երեկոյան, իրար են բախվել BYD եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով BYD-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























