Ոստիկանության Արտաշատի բաժնի  ծառայողները, հուլիսի 22-ի կեսօրի սահմաններում, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, Իսակովի փողոցից բերման են ենթարկել 16-ամյա Բագրատ Ղ.-ին եւ 17-ամյա Դավիթ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ հուլիսի 15-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աննա Գ.-ի տան բակից փախցրել են նրա «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան, որը նույն օրը իր կողմից հայտնաբերվել է Դավիթ Պ.-ի շենքի բակում վնասված վիճակում: Պատճառվել է մոտ 600.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: