Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները, հուլիսի 22-ին, ժամը 10.20-ին, իր բնակարանից բերման են ենթարկել 38-ամյա Սիլվա Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա այս տարվա մարտի 28-ից ՌԴ Կալուգայի մարզի Կալուգա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ մասի /Հանցագործության նախապատրաստություն/ եւ 158 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:





























