Ոստիկանները Սասունցի Դավթի փողոցի թիվ 1 հասցեի մոտից, հուլիսի 22-ին, գողություն կատարելու կասկածանքով,  բերման են ենթարկել 57-ամյա Արամայիս Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ` նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է «Սամսունգ» տիպի բջջային հեռախոս եւ «Վիվա-Սել» բջջային օպերատորի «ալո» քարտ` կտրված:

Արամայիս Կ.-ն հայտնել է, որ   բջջային հեռախոսը նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում,  գողացել է Սասունցի Դավթի հրապարակի ավտոկանգառում` անծանոթ կնոջ պայուսակից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Կ.-ն նշված բջջային հեռախոսը գողացել է 28-ամյա Ռուզաննա Հ.-ի պայուսակից:

Կատարվում է հետաքննություն: