Հայաստանի տարածքում, հուլիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված գողության 11 դեպքից բացահայտվել է 8-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարմնական վնասվածք հասցնելու` 11, խարդախության` 3, սպանության փորձի և խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 8 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 8-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























