«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները, Օպերային հակարից կանգառներում սկսել են անցորդներին թռուցիկներ բաժանել. «Վճարիր 100 դրամ», «Բոյկոտիր թանկացումը», «Մասնակցիր ակցիային» կոչերով:
«Հարգելի քաղաքացի, վճարելով 100 դրամ ուղեվարձ, դու մասնակցություն ես ցուցաբերում պայքարին, որը կկասեցնի թանկացումը: Թույլ մի տուր գծատեր օլիգարխներին հարստանալ քո եւ քո ընտանիքի հաշվին: Վարորդ, մեր բոյկոտը քո դեմ չէ»,- նշված է թռուցիկում:
Ակցիայի մասնակիցները տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկում են գործադուլով միանալ քաղաքացիների պայքարին:
«Պահպանիր քո իրավունքները, պահանջիր արժանապատիվ աշխատավարձ»,- վարորդներին կոչ են անում ակտիվիստները՝ միաժամանակ ամեն օր ժամը 20:00-ին բոլորին հրավիրելով Մաշտոցի պուրակ՝ քննարկելու պայքարի հետագա գործողությունները:




























