«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի շրջանակներում ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել, եւ հավաքված ստորագրություններն առաջիկա օրերին փոխանցելու են Երեւանի քաղաքապետարան:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ուսանողները շրջում են քաղաքացիների շրջանում եւ առաջարկում ստորագրել եւ ձեւաթղթերում լրացնել անձնական տվյալները: Քաղաքացիներն ակտիվորեն արձագանքում են եւ երկու օրում 10 հազարից ավելի ստորագրություն է հավաքվել:

Այս պահին Օպերայի տարբեր կանգառներում շարունակվում են բողոքի ակցիաները, անգամ պատահական անցնող մեքենաներն են միանում կանգառներում հավաքված ակցիայի մասնակիցներին՝ միացնելով ազդանշանները: Իսկ երբ քաղաքացիները իջնում են երթուղայիններից, ուղեւորների մեծ մասը նշում էր, որ 100 դրամ է վճարել: Նույնիսկ կային մարդիկ, որ նշում էին, թե նախորդ օրերին 150 դրամ են վճարել, բայց, տեսնելով քաղաքացիական ակտիվությունը, արդեն 100 դրամ են վճարում: 

Ակցիային միանում եմ նաեւ սփյուռքահայեր, որոնք Հայաստան են ժամանել հանգստանալու նպատակով, բայց տեղեկանալով ակցիայի նպատակներին, միանում եւ ակտիվորեն մանսակցում են: