Մաշտոցի պողոտայից ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ երկու երիտասարդի բերման են ենթարկել:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ոստիկանները «Մալիբու» սրճարանի մերձակայքում մեծ արագությամբ մոտեցել են 70 700 համարանիշներով արծաթագույն, «Մերսեդես» մակնիշի մեքենային, դուրս բերել երկու երիտասարդների եւ տարել անհայտ ուղղությամբ:
Երբ փողոցում հավաքված անձինք փորձել են օգնել վերջիններիս, ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցները հայտարարել են, որ այդ երկու երիտասարդները մեքենան փորձել են վարել բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Բերման ենթարկվածների ինքնությունն ու նրանց տանելու իրական պատճառները դեռ հայտնի չեն:
Նշեք, որ Մաշտոցի պողոտայում եւ Երեւանի այլ փողոցներում մի քանի օր է՝ ընթանում է «Չենք վճարելու 150 դրամ» ակցիան, որին փորձում են խոչընդոտել Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու գծատերերը՝ իրենց մտերիմների հետ:




























