Սեփական անձի մասին արդյունավետ զրույցը մարդուն բավականություն է պատճառում, որը հավասարազոր է սեռական ակտին, ընդ որում, որքան հաճելի եւ հետաքրքիր է զրուցակիցը, այնքան բարձր է արդյունքը: Նման եզրակացության են հանգել Հարվարդի գիտնականները:

Նրանք պարզել են, որ լավ ընկերախմբում սեփական անձի մասին զրույցը դրական է ազդում ուղեղի նույն հատվածների վրա, որոնք պատասխանատու են հաճույքի համար: Մասնագետները նաեւ կարեւոր նրբերանգ են արձանագրում, ըստ որի զրույցից իսկապես բավականություն ստանալու համար զրուցակիցը պետք է մերձավոր շրջապատի անձ լինի, այլ ոչ առաջին պատահածը կամ անծանոթ մեկը: Նման դեպքում արդյունքը ավելի մեծ է:

Իրենց փորձերի համար գիտնականները համակարգչի միջոցով սքանավորել են ուղեղի հատվածները, եւ ակտիվության ցուցանիշներ են արձանագրվել ետճակատային կեղեւի տակ, երբ կամավորը խոսել է ինքն իր մասին: