Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է այն լուրերը, որ Բիձինա Իվանիշվիլիի օդանավը տեխնիկական խնդիրներ է ունեցել: Ըստ մամուլի ծառայության ներկայացուցչի՝ վայրէջքի ժամանակ խնդիրներ են ծագել միայն եղանակային պայմանների պատճառով, հայտնում է «Գռուզիա Online»-ը:

Ըստ «Քվելա սիախլե» թերթի՝ պաշտոնական այցերից մեկից վերադառնալու ժամանակ օդանավում, որտեղ եղել են վարչապետը եւ վրաց պատվիրակության անդամները, լուրջ խնդիրներ են ծագել: Ամեն ինչ լավ է ավարտվել, սակայն կատարվածը շատ է զայրացրել Բիձինա Իվանիշվիլիին: Նա պահանջել է պարզել, թե ինչ եւ ինչպես է կատարվել: Պարզվել է, որ խնդիրը եղել է թռիչքուղին, գրում է թերթը:

Ըստ վարչապետի մամուլի ծառայության տվյալների՝  Լեհաստան այցելելուց հետո օդանավը պետք է վայրէջք կատարեր Բաթումի միջազգային օդանավակայանում, սակայն ուժեղ քամու պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիում: