Հայաստանի քաղաքացու բեռնատար ավտոմեքենան շրջվել է Վրաստանում: Հուլիսի 24-ին, ժամը 11.10-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Բաթումի-Երեւան ավտոճանապարհին՝ Ախալքալաք քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ (վարորդ Մ. Ս., Հայաստանի քաղաքացի). տուժածներ չկան:

Դեռեւս  չբացահայտված հանգամանքներում «ԻՎԵԿՈ» մակնիշի MAO-139 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Ավտոմեքենան ուղղելու նպատակով դեպքի վայր է մեկնել կռունկ-ամբարձիչ հատուկ տեխնիկան:

Կտրիվի լրացուցիչ տեղեկատվություն: