Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի  բաժնի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության   ծառայողները հուլիսի 23-ին, ժամը 22.30-ին,  Սեւան-Երեւան ճանապարհին  գտնվող ռեստորանային համալիրի մոտից, թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել  1990 թ. ծնված Արթուր Հ.-ին եւ 1992 թ. ծնված Դավիթ Մ.-ին` իր   «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արթուր Հ.-ի կիսավարտիքի  գրպանից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է պոլիէթիլենային փաթեթով   1.38 գ ընդհանուր կշռով, դեղնականաչավուն զանգված, իսկ պայուսակից` գործարանային փաթեթավորմամբ, «Ջամայկա Գոլդ» Սուպռեմե 3 GR գրությամբ 12  փաթեթ, որոնցից մեկը` բաց վիճակում, որի մեջ առկա էր մոտ 0.74 գ դեղնականաչավուն զանգված:

Ըստ Արթուր Հ.-ի բացատրության` 1.38 գ դեղնականաչավուն զանգվածը   մարիխուանա  տեսակի թմրամիջոց է, որը նշված փաթեթների հետ ձեռք է բերել Վրաստանի Բաթումի քաղաքում, ազգությամբ արաբ մի քաղաքացուց:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: