Գյումրիի հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հուլիսի 22-ին, ժամը 22.20-ին, հաղորդում էր ստացվել, որ որովայնի շրջանում ստացած կտրված վնասվածքով   բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Նորայր Պ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին Նորայր Պ.-ի մայրը հայտնել էր, որ որդին վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը  19.00-ի սահմաններում, վայր ընկնելու հետեւանքով: 

Ձեռնարկված   միջոցառումների շնորհիվ, հուլիսի 23-ին, ժամը 13.30-ին պարզվել է, որ հուլիսի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 50 տան դիմաց, վիճաբանության ժամանակ, Նորայր Պ.-ին դանակով հարվածել եւ  վնասվածքը պատճառել է 1976 թ. ծնված Վաչագան Գ.-ն:

Դանակն առգրավված է:

Վաչագան Գ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: