Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունիսի 7-ին, 1972 թ. ծնված Արթուր Մ.-ն դիմում էր ներկայացրել, որ անհայտ պայմաններում կորցրել է իր բջջային հեռախոսը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 23-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Գագիկ Ս.-ին:
Պարզվել է, որ նա, ս/թ հունիսի 7-ին, ժամը 09.30-ին, Դրոյի փողոցի թիվ 22/6 հասցեում գտնվող ինտերնետ ակումբից գողացել է Արթուր Մ.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:





























