Անհայտ քաղաքացին հուլիսի 23-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել եւ հայտնել, որ իր հարեւանը դանակով մտել է իր տուն եւ հարձակվել իր վրա:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1959 թ. ծնված Վաչագան Խ.-ն, անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հարեւանների նկատմամբ, մոտ 30 րոպե խանգարել է Հասրաթյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչների հանգիստը` տալով հայհոյանքներ ու կացնով հարվածել եւ վնասել է 1958 թ. ծնված Էմմա Ա.-ի բնակարանի մուտքի դուռը:
Ժամը 23.00-ին, Վաչագան Խ.-ն հաղորդում է տվել ոստիկանությունում, որ Էմմա Ա.-ի ամուսինը` 1953 թ. ծնված Գեղամ Կ.-ն անհիմն ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է իր դեմքին:
Նշանակվել են դատաբժշկական եւ ապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























