Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 23-ին, ժամը 15.00-ին, Սեբաստիայի փողոցի 10 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Անահիտ Փ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ս/թ հունիսի 5-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:





























