Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հուլիսի 23-ին, ժամը 16.30-ին, օդանավակայանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 1992 թ. ծնված Արտյոմ Ս.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից դիտավորյալ սպանության մեղադրանքով:




























