Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից  24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության  7 դեպքից`  3-ը, իսկ    խարդախության`  2    եւ խուլիգանության 3  դեպքերն էլ բացահայտվել են:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11  պատահար. 4 մարդ զոհվել է, 18-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: