Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ Սիսին կոչ է արել երկրի քաղաքացիներին ուրբաթ օրը ահաբեկչության դեմ անցկացվող ցույցին մասնակցել:
Ինչպես հայտարարել է եգիպտացի հրամանատարը, անհրաժեշտ է, որ ժողովուրդը լիազորի զինվորականներին՝ պայքարելու բռնության եւ ահաբեկչության դեմ, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Պաշտոնանկ արված նախագահ Մուսիի կողմնակիցները բողոքում են, որ բանակը միջամտում է ներքաղաքական գործընթացներին եւ մեղադրում են զինվորականներին երկրի նախկին ղեկավարին առեւանգելու մեջ:
Սիսիի խոսքով՝ ինքը բաց բռնության կոչ չի անում եւ ազգային համերաշխության կողմնակից է: Մինչ այդ նա հերքել է լուրերն այն մասին, որ բանակի շարքերում պառակտում է տիրում: «Ալլահով եմ երդվում՝ եգիպտական բանակը միասնական է»,-հայտարարել է գեներալը:





























