Եթե Հայաստանում բոլոր գները վերադառնան 2005թ մակարդակին, ապա տրանսպորտային ընկերություններն էլ կհամաձայնեն աշխատել 100 դրամով: Այս մասին հուլիսի 24-ին լրագողներին է հայտնել «Իսավ» ԲԲԸ տնօրեն Պատվական Միհրանյանը:
«Վառելիքի եւ սպասարկման գները թանկացել են եւ դա մեզնից կախված չէ: Իսկ ավտոմեքենայի շահագործման բնութագրերը ժամանակի ընթացքում նվազում են, հատկապես՝ ներքաղաքային ինտենսիվ պայմաններում»,-հավելել է Միհրանյանը: Այդ պատճառով անհրաժեշտ է լինում ավելի հաճախ նոր ավտոմեքենաներ ձեռք բերել, «քանի որ որքան էլ վերանորոգես ավտոմեքենան, միեւնույն է այն նորի նման չի աշխատի»:
Նրա խոսքով՝ ավտոմեքենաների սպասարկման վրա ծախսվող բարձր գների պատճառով գծերն աշխատում են ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ. Իր ընկերության ղեկավարած գծերից մեկում 25-ի փոխարեն գիծ է դուրս գալիս 20 ավտոմեքենա, մյուսում՝ 20-ի փոխարեն՝ 17-18:





























