«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 24-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.60 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.11 կետով կամ 0.03%-ով:  

Բորսայում այսօր վաճառվել է 3.8 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում բարձրացել է մինչեւ 410 դրամ, սակայն մեծամասամբ կիրառվում է 409 կամ 409.5 դրամ փոխարժեքը: Վաճառքն իրականացվում է մեծամասամբ 412 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր զգալի թանկացել է դոլարի նկատմամբ` հասնելով վերջին 6 շաբաթում իր առավելագույն նիշին` 1.3254 դոլա: Եվրոյի ամրապնդմանը նպաստել է մենեջերների գնումների ինդեքսի էական աճը եվրոյի գոտում: 

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.3462 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: