«Ընդդեմ Վանաձորում տրանսպորտի թանկացման» քաղաքացիական նախաձեռնությունն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Երեւանի ներքաղաքային տրանսպորտի գնի թանկացման խնդրով մտահոգ եւ պայքարի ելած ըմբոստ քաղաքացիներին:
Նախաձեռնության հեղինակների տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հպարտանում ենք՝ տեսնելով ձեր համախմբվածությունը, աննահանջ պայքարն ու նիրվածությունն արդար գործին:
Միաժամանակ խստորեն դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները քաղաքացիների նկարմամբ բռնությունների տեսքով եւ կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին հարգել Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների իրավունքները: Հայաստանում առկա նմանատիպ սոցիալական մարտահրավերները կրում են համակարգային բնույթ, իսկ դրանց հաղթահարումը պահանջում է բոլորիս հավաքական կազմակերպված միասնությունը:
Հաղթանակը քաղաքացունն է եւ վերջ»:





























