Ադրբեջանում սկսել են աշխատանքից հեռացնել հանգուցյալներին: Ենթադրվում է, որ այդ քայլին դիմում են տնտեսական նկատառումներից ելնելով:

Մասնավորապես՝ SOCAR ընկերության մահացած աշխատակցի բարեկամները պնդում են, որ ընկերության ղեկավարությունը հեռացրել է նրան նախքան մահանալը՝ ընտանիքին հուղարկավորության ծախսեր չվճարելու համար: Այս մասին հաղորդում է virtualaz.org կայքը՝ վկայակոչելով նավթագործների իրավունքների պաշտպանության կազմակերպության փաստաբան Ազեր Գուլիեւին:

Նրա խոսքով աշխատակիցն առաջին կարգի հաշմանդամների խմբում է ներառվել նախորդ տարվա նոյեմբերին, որից մի քանի ամիս անց մահացել է: Երբ նրա ընտանիքը դիմել է ընկերությանը՝ իրեն հասանելի նյութական օգնությունը ստանալու, ղեկավարությունը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Գուլիեւն աշխատանքից հեռացվել է 2012թ նոյեմբերի սկզբին:

Ընդգծենք, որ SOCAR-ի կանոնադրությամն համաձայն՝ եթե ընկերության աշխատակիցը մահանում է, նրա ընտանիքին նյութական օգնություն է տրամադրվում՝ հուղարկավորության ծախսերը հոգալու: