Երեկ՝ հուլիսի 23-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում Անդրանիկի փողոցի 51 շենքի 8-րդ հարկից բնակիչ է ցած նետվել: Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ գետնին հայտնված տղամարդը 57–ամյա Արթուր Ստեփանյանն է:
Պարզվել է նաեւ, որ վերջինս այդ բնակարանում չի ապրում: Նշված հասցեի բնակարանը պատկանում է իր ազգականին: Թե ինչ հանգամանքներում է տղամարդը ցած նետվել, դեռ հայտնի չէ:
Սակայն ոստիկանությունից NEWS.am–ի թղթակցի հետ հետ զրույցում հավաստիացրել են, որ ինքնասպանություն է եւ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են:




























