Հայաստանի Հանրապետության կառավարության վաղվա` հուլիսի 25-ի նիստում ներառվել է 1 գաղտնի հարց` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ:
Նշենք, որ հազվադեպ է պատահում, որ Երեւանի քաղաքապետը կառավարության նիստում գաղտնի հարց ներկայացնի, ու չի բացառվում, որ այն վերաբերի Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրումների սակագնին:
Տեղեկացնենք, որ գաղտնի հարցերի քննարկման ժամանակ կառավարության մամուլի սրահում անջատվում է նիստի հեռարձակումը լրագրողների համար:





























