Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի դպրոցի տանիքից թիթեղ է կախված. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները պոկված թիթեղի մի հատվածն ապամոնտաժել են (30 քմ), իսկ մյուս հատվածն ամրացրել (20 քմ):