Կոնկորդիայի համալսարանը հետազոտել է սթրեսին հոռետեսների եւ լավատեսների արձագանքը: Մեկ բան կարելի է ասել անմիջապես. սթրեսային կորտիզոլ հորմոնը, որը կապված է մի շարք հիվանդությունների հետ, լավատեսների օրգանիզմում ավելի կայուն է: Նման արդյունք է արձանագրվել թքի հետազոտության արդյունքում: 60 տարեկանից բարձր 135 մարդու մոտ թքարտադրության մակարդակն օրական 5 անգամ ավելի բարձր է եղել:
Հետազոտության մասնակիցները, միաժամանակ, պատմել են սթրեսի մակարդակի մասին, որոնց բախվել են ամեն օր, ինչպես նաեւ կյանքի հանդեպ դիրքորոշման՝ հոռետեսության կամ լավատեսության մասին: Ըստ MedDaily.ru-ի, սթրեսը հաղթահարելու մասին հետազոտողները պատկերացում են կազմել՝ համեմատելով մարդկանց զգացողություններն ու սթրեսի քիմիական ցուցանիշները:
Հոռետեսների մոտ սթրեսի բազային մակարդակն ավելի բարձր է եղել, քան լավատեսների մոտ: Միաժամանակ, հոռետեսների օրգանիզմը վատ է կարգավորել սթրեսային իրավիճակներում կորտիզոլի արտադրությանը: Այսինքն՝ նրանք չեն կարողացել կորտիզոլի մակարդակն իջեցնել մինչեւ նորմալ մակարդակ:
Իսկ ահա լավատեսների մոտ վաղ առավոտից նախատեսվածից ավելի շատ կորտիզոլ է արտադրվել: Արթնանալուց անմիջապես հետո գրանցվում է սթրեսային հորմոնի ամենաբարձր մակարդակը:





























