Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանի լոգարանում բնակիչը չի արձագանքում. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են լոգարանի դուռը, ներսում անգիտակից վիճակում հայտնաբերել 58-ամյա Ա. Մ.-ին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: