Բախվել են «ՎԱԶ-2107» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ

Երեւանի  Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտ, հուլիսի 24-ին, ժամը 07.30-ին, իրար են բախվել  «ՎԱԶ-2107» եւ «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: