Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 2-րդ կմ-ին, հուլիսի 24-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ «Օպել Աստրա»-ի ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: