Ոստիկանության Մալաթիայի  բաժնի աշխատակիցներն, այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 03.00-ին, Վանթյան փողոցի թիվ 61 հասցեից բերման են ենթարկել 58-ամյա Վրեժ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 24-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով: