Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, վետերանների խորհրդի աջակցությամբ, հուլիսի 24-ի կեսօրին, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, Մհեր Մկրտչյան փողոցի շենքերից մեկի դիմացից բերման են ենթարկել 43-ամյա Հովիկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա ձեռքի պոլիէթիլենային տոպրակի միջից հայտնաբերվել եւ առգրավվել են 1 լ տարողությամբ պլաստմասսե 8 շիշ` սպիտակավուն նստվածքներով եւ յուղանման լուծույթներով, 5 մլ տարողությամբ օգտագործած 5 ներարկիչ եւ «պիրալգին» տեսակի դեղամիջոցի օգտագործված 10-հատանոց 5 ժապավեն:
Հովիկ Մ.-ն հայտնել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, պատրաստել է անձամբ` «պիրալգին» դեղամիջոցից եւ այլ բաղադրամասերից, ներարկվելու միջոցով անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























