Ոստիկանության Աշտարակի բաժնի  ծառայողները  հուլիսի 24-ին, ժամը 21.10-ին,  Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցից բաժին բերման են ենթարկել 22-ամյա Մհեր Ք.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. հուլիսի 19-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: