Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի բնակիչ Կ. Սողոմոնյանը, հուլիսի 23-ին, համայնքի տարածքում զինամթերք է հայտնաբերել:
ԼՂՀ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը վնասազերծել է հայտնաբերված զինամթերքը (2 միավոր գնդիկաբեկորային ավիառումբ):





























