Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունն, այսօր՝ հուլիսի 25-ին, հանդիպել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ընթացքում լսել է նրա հաղորդումը, թե հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ ինչ է հայտարարելու երեւանցիներին:

«Բարեւ Երեւան» խմբակցությունից հայտնում են, որ քաղաքապետն ասել է, որ, թեեւ սակագինը բարձրացվել է, սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու: Հանդիպման մասնակիցներն առարկել են այդ առումով, քանի որ Երեւանի բնակչության 80 %-ն այդ խմբերում է: Խմբակցությունն առաջարկել է քաղաքապետի մոտ տրանսպորտի թանկացման հարցը քննարկել ԲՀԿ խմբակցության հետ համատեղ:

«Բարեւ Երեւանը» վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ ուղեվարձերը պետք է վերադառնան նախկին սակագնին, ինչպես նաեւ՝ ներկայացրել է իր տեսակետը տրանսպորտային ոլորտի խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am