Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում չի խափել քաղաքացիներին, քանի որ այդ ընթացքում էր քննարկվում գազի գնի թանկացումը, ինչը չպետք է ազդեր տրանսպորտի ուղեվարձի թանկացման վրա: Այս մասին հուլիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իշխող ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով քաղաքապետի՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձը չթանկացնելու վերաբերյալ նախընտրական խոստմանը:
Նրա համոզմամբ՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը գազի սակագնի թանկացման հետ կապված չէ: Լրագրողների բազմաթիվ հարցերի ճնշման ազդեցության ներքո պատգամավորը հայտարարել է, որ տրանսպորտն իր հոբբին չէ եւ դեռ մանկուց ինքը դրանից չի օգտվում: Ի պատասխան այն հարցին, արդյոք ՀՀԿ-ում կա մի թեւ, որը պայքարում է ներկայիս քաղաքապետի դեմ, նա ընդգծել է, որ նման երեւույթ չի կարող լինել: Անդրադառնալով այն տեղեկություններին, որ իր որդին, այսպես կոչված, «գծատեր» է՝ նա ընդգծել է, որ տարբեր բամբասանքներին պետք է չէ նշանակություն տալ:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ հուլիսի 20-ից Երեւանի ավտոբուսների եւ միկրոովտոբուսների ուղեւորները նախկին 100-ի փոխարեն պետք է վճարեն 150 դրամ, իսկ տրոլեյբուսի ուղեւորները՝ նախկին 50 փոխարեն՝ 100:





























