«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 411 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.50 կետով կամ 0.1%-ով;
Բորսայում այսօր վաճառվել է 6,8 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը եւս թանկացել է՝ առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 410 դրամ, վաճառքինը՝ 412 դրամ:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է իենի, սակայն ամրապնդվել է եվրոյի ու ֆունտի նկատմամբ; Եվրոն այսօր իջել է մինչեւ 1.3185 դոլարի:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.5376 ռուբլի: Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:





























